«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայի 1-ին տուրում «Չելսիին» (2:0) հաղթելուց հետո խոսել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղի մասին, ով բացել է այդ հանդիպման հաշիվը։
«Մանչեսթեր Սիթիի» կազմում իր 100-րդ խաղում Հոլանդը խփեց իր 91-րդ գոլը։
«Նման ցուցանիշները համապատասխանում են Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին։ Սա անհավանական բան է այս երկրում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։