Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը կիսվել է «Բարսելոնայի» արգենտինացի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի դեմ խաղի հիշողություններով։
«Երբ Մեսսին դրիբլինգով շրջանցեց Կանավարոյի և ինձ, և խաղն ավարտվեց, ես ասացի. «Աստված իմ, ո՞վ է այս ֆուտբոլիստը: Սա նոր Մարադոնան է»:
Ես բախտավոր էի, ինձ շատ ժամանակ չէր մնացել մինչև կարիերաս ավարտելը, բայց հետո մտածեցի, թե ինչպես կդիմանա պաշտպանների հաջորդ սերունդը:
Նրանք իսկապես դժվար ժամանակ կունենան։ Ես գիտեի, որ նա կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը և կնվաճի այն ամենը, ինչ կարող է:
Ես շատ ուրախ եմ, որ ավելի հաճախ եմ դիտել նրա խաղը, քան նրա դեմ խաղացել եմ», – Կառլոսի խոսքերը մեջբերում է 90min-ը։