«Մանչեսթեր Սիթին» խնդրանքով դիմել է Պեպ Գվարդիոլային

Պեպ Գվարդիոլայի երկարաժամկետ ապագան մնում է թեժ թեմա, քանի որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի գործող պայմանագրի ավարտին մեկ տարուց էլ քիչ է մնացել: Աշխատանքային պայմանագիրը, ինչպես հայտնի է, ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլային խնդրել է մինչև Սուրբ Ծնունդ պատասխան տալ ապագայի վերաբերյալ: Անգլիայի չեմպիոնները ցանկանում են, որ նոր մարզիչ գտնելու գործընթացը (անհրաժեշտության դեպքում) լինի հանգիստ ու հարթ, իսկ դա ժամանակ է պահանջում։ Վեց ամիսը բավական է, որ «քաղաքաբնակները» գտնեն նոր մարզիչ և պայմանավորվեն նրա հետ։

Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016/17 մրցաշրջանից։