Անդրեա Պիրլո. «Եթե Չավին և Ինյեստան չեն հաղթել «Ոսկե Գնդակը», ապա ես նույնսիկ թեկնածու չպիտի լինեմ»

«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն իր վերաբերմունքն է հայտնել այն փաստի վերաբերյալ, որ երբեք չի ստացել «Ոսկե Գնդակը»։

«Շատերն ասում են, որ ես արժանի էի գոնե մեկ «Ոսկե Գնդակի»…

Կարծում եմ, որ եթե Չավին և Ինյեստան չհաղթեն այն, չնայած իրենց բոլոր ձեռքբերումներին, ինձ նույնիսկ թեկնածու չպետք է համարեն», – Barça Worldwide-ը մեջբերում է 45-ամյա Պիրլոյի խոսքերը։

Կիսապաշտպանն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է «Յուվենտուսում» և «Միլանում»: 2006 թվականին Պիրլոն Իտալիայի հավաքականի հետ միասին նվաճեց Աշխարհի գավաթը։