«Բարսելոնան» նոր պաշտպան է փնտրում

«Բարսելոնայի» ղեկավարները ցանկանում են մոտ ժամանակներս համաձայնության գալ «Մանչեսթեր Սիթիի» հետ պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուի տրանսֆերի հարցում։

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, կատալոնական ակումբը պատրաստ է 20 մլն եվրո վճարել 30-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի համար։

«Քաղաքայինները» ցանկանում են Կանեսլուի համար ստանալ առնվազն 25 միլիոն եվրո, ուստի թիմերի միջև բանակցությունները դեռ շարունակվում են։ Ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», որի կազմում անցած մրցաշրջանում հանդես է եկել վարձավճարով։