Եվրոպայի Լիգայի եզրափակչում հեթ-տրիկ ձևակերպած ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել եվրոպական գրանդ

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ադեմոլա Լուկմանին:

Վինգերը խաղում է «Ատալանտայում» և հիշվում է Լևերկուզենի «Բայերի» դեմ Եվրոպայի Լիգայի եզրափակչում իր հեթ-տրիկով: Ակումբն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալների հետ։

26-ամյա եզրային հարձակվողը գնահատվում է 40 միլիոն եվրո։ Լուկմանը «Ատալանտա» է տեղափոխվել 2022 թվականին՝ 9,4 միլիոն եվրոյի դիմաց «Լայպցիգից»: Անցած մրցաշրջանում Ադեմոլան անցկացրել է 45 հանդիպում, խփել 17 գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։