«Մանչեսթեր Սիթին» կարևոր որոշում է կայացրել Էրլինգ Հոլանդի և Ռոդրիի հարցում

Վերջերս խոսակցություններ են սկսվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին Մադրիդի «Ռեալի» հետ կապելու մասին։

Այս ֆոնին Անգլիայի չեմպիոնները կարևոր որոշում են կայացրել՝ «քաղաքաբնակները» պատրաստվում են իսպանացուն առաջարկել նոր պայմանագիր՝ աշխատավարձի կրկնապատկմամբ։ Ռոդրին Էրլինգ Հոլանդի և Կևին դե Բրույնեի հետ միասին կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը (նրանք շաբաթական 375 հազար ֆունտ են ստանում), գրում է The Mirror-ը։

Միևնույն ժամանակ նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է ծրագրում Էրլինգ Հոլանդի հետ. նորվեգացի հարձակվողին կարող են նաև ավելի բարձր աշխատավարձ առաջարկել։