«Բարսելոնան» ցանկանում է վաճառել 33-ամյա կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին, քանի որ նրա աշխատավարձը չափազանց բարձր է։ Հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սա է առաջնային պատճառը, որ կատալոնական ակումբը ցանկանում է բաժանվել ֆուտբոլիստից։ Գյունդողանի աշխատավարձը կազմում է տարեկան ավելի քան 15 միլիոն եվրո։ «Բարսելոնան» ցանկանում է բաժանվել Գյունդողանից, որպեսզի նրա վաճառքից հետո ազատված գումարը օգտագործվի, օրինակ, թիմի նորեկ Դանի Օլմոյին գրանցելու համար։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 33-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Թուրքիայի ակումբներ։