«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայում իր նորամուտի խաղում վստահել է 17-ամյա երեք ֆուտբոլիստների։
Նրանք Իսպանիայի նոր առաջնությունում սկսում են «Վալենսիայի» դեմ արտագնա հանդիպումով: Կատալոնացիների մեկնարկային կազմում էին Լամին Յամալը, Մարկ Բերնալը և Պաու Կուբարսին. երեքն էլ 17 տարեկան էին: Ինչպես նշում է Opta-ն, սա նորագույն պատմության մեջ միայն երկրորդ դեպքն է (առնվազն 1998/99 մրցաշրջանից ի վեր), երբ թիմը Լա Լիգայի խաղում մեկնարկային կազմում ունենում է մինչև 18 տարեկան երեք ֆուտբոլիստների:
Առաջին նման իրավիճակը գրանցվել է բոլորովին վերջերս՝ այս տարվա մայիսին, երբ Յամալը, Կուբարսին և Հեկտոր Ֆորտը մեկնարկային կազմում էին։ Այն ժամանակ մրցակիցը «Ալմերիան» էր։