«Մանչեսթեր Սիթիի» ղեկավար Պեպ Գվարդիոլան ասել է, թե ինչ է մտածում ֆավորիտի կարգավիճակի մասին:
«Քաղաքայինները» չորս մրցաշրջան անընդմեջ նվաճեցին Պրեմիեր Լիգայի չեմպիոնի տիտղոսը: Զարմանալի չէ, որ նոր մրցաշրջանի սկզբում հենց Գվարդիոլայի թիմն է համարվում գլխավոր հավակնորդը։
«Մենք պետք է ընդունենք, որ մեզ ֆավորիտ են անվանում: Երբ դու հաղթում ես առաջնությունը չորս անգամ անընդմեջ, յոթից վեց անգամ, դա բացարձակապես նորմալ է, պարզապես պետք է խոստովանես, որ ֆավորիտ ես և հաշտվել դրա հետ: Բայց ես գիտեմ ինչ անել։ շ
Մենք պետք է միավորներ հավաքենք, մեկը մյուսի հետևից հաղթանակներ տանենք, բայց ամեն մրցաշրջանում դրան հասնելն ավելի ու ավելի դժվար է դառնում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։