ՊՍԺ-ն վնասվածք ունեցող Գոնսալու Ռամուշին փոխարինող չի փնտրի

«Պարի Սեն Ժերմենը» չի ծրագրում նոր հարձակվող ձեռք բերել, որը կփոխարինի վնասվածք ստացած Գոնսալու Ռամուշին։

23-ամյա պորտուգալացին չի կարողանա խաղալ առաջիկա երեք ամիսների ընթացքում՝ նա վիրահատվելու է։ Ինչպես հայտնում է FootMercato-ն, փարիզցիները տրանսֆերային շուկայում Ռամուշին փոխարինող չեն փնտրի, չնայած առկա իրավիճակին: Ակումբը վստահ է Ռանդալ Կոլո-Մուանիի և այլ ֆուտբոլիստների վրա։

Դեռևս նրա վնասվածքից առաջ ՊՍԺ-ն հետաքրքրված էր «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենով, սակայն, ինչպես երևում է, Լուիս Էնրիկեի թիմում նոր հարձակվողների հայտնվելը տեսանելի ապագայում պետք չէ սպասել։