Պաու Կուբարսին համեմատել է Հանս-Դիտեր Ֆլիկին և Չավիին

Լրագրողները խնդրել են 17-ամյա Պաու Կուբարսիին համեմատել Հանս-Դիտեր Ֆլիկին և Չավի Էրնանդեսին։

Անցած մրցաշրջանում երիտասարդ կենտրոնական պաշտպանը լավ հանդես եկավ Չավիի գլխավորությամբ: Ամռանը իսպանացուն փոխարինեց Ֆլիկը, ում հետ «կապտանռնագույնները» Լա Լիգայի առաջին տուրի խաղում հաղթեցին «Վալենսիային» (2:1):

Գերմանացու գլխավորությամբ նորամուտի պաշտոնական խաղում Կուբարսին խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, իսկ 64-րդ րոպեին նրան փոխարինեց Անդրեաս Քրիստենսենը։

«Համեմատություններ Ֆլիկի և Չավիի միջև։ Երկուսն էլ ցանկանում են հարձակվողական ֆուտբոլ խաղալ, երկուսն էլ շատ մեծ պահանջներ ունեն։ Կարծում եմ, որ նրանք շատ առումներով նման են»,- BarcaTimes-ի փոխանցմամբ՝ ասել է կենտրոնական պաշտպանը: