Խաբի Ալոնսոն ավելի շատ տիտղոսներ է նվաճել «Բայերի» հետ, քան ակումբն իր ողջ պատմության ընթացքում

Ավարտվեց Գերմանիայի Սուպերգավաթի «Բայեր» – «Շտուտգարտ» հանդիպումը։ Խաղը կայացել է Լևերկուզենի BayArena մարզադաշտում։ «Բայերը» հաղթեց հանդիպումը նվաճեց գավաթը։ Այսպիսով, սա լևերկուզենյան ակումբի համար երրորդ տիտղոսն է իսպանացի մարզիչ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ։

Նշենք, որ մինչ իսպանացի մասնագետի նշանակումը՝ 2022 թվականին, ակումբի պատմության մեջ ընդամենը երկու գավաթ է նվաճվել։ Ակումբի գոյության նախորդ 119 տարիների ընթացքում «Բայերը» հաղթել է Գերմանիայի գավաթը 1992/93 մրցաշրջանում և ՈՒԵՖԱ-ի գավաթը՝ 1987/88 մրցաշրջանում։

Անցած մրցաշրջանում ավելի վաղ «դեղագործները» դարձել էին Գերմանիայի չեմպիոն՝ առաջնությունում ոչ մի պարտություն չկրելով, և նվաճել էին Գերմանիայի գավաթը։ Նշենք, որ Ալոնսոյի թիմը կարող էր նվաճել թրեբլը, սակայն Եվրոպայի լիգայի եզրափակիչում լևերկուզենյան ակումբը 0։3 հաշվով պարտվեց իտալական «Ատալանտային»։