«Բայերը»՝ Գերմանիայի Սուպերգավաթակիր

Լևերկուզենի «Բայերը» նվաճեց Գերմանիայի Սուպերգավաթը՝ հաղթելով «Շտուտգարտին»։ Խաղի հիմնական ժամանակը ավարտվեց 2։2 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին Խաբի Ալոնսոյի թիմի ֆուտբոլիստները, հաղթելով՝ 4։3 հաշվով։

Հանդիպման 11-րդ րոպեին Վիկտոր Բոնիֆասը առաջ մղեց «Բայերին», իսկ մի քանի րոպե անց Էնցո Միլհոն հավասարեցրեց հաշիվը։ 37-րդ րոպեին Մարտին Թերիերի հեռացման պատճառով «Բայերը» մնաց 10 հոգով։

63-րդ րոպեին «Շտուտգարտը» առաջ անցավ հաշվի մեջ, աչքի ընկավ՝ Դենիզ Ունդավը, իսկ խաղավարտից երկու րոպե առաջ Պատրիկ Շիկը հավասարեցրեց հաշիվը։

«Բայերը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը։