«Լիլի» կիսապաշտպան Անխել Գոմեշը գլխի լուրջ վնասվածք է ստացել «Ռեյմսի» հետ Լիգա 1-ի մեկնարկային տուրի առաջին խաղակեսում։
Գնդակի համար պայքարելու ժամանակ «Ռեյմսի» կիսապաշտպան Ամադու Կոնեն ուսով ուժեղ հարվածեց Գոմեշի գլխին։ Արդյունքում 23-ամյա անգլիացին ընկել է և կորցրել գիտակցությունը։ Կոնեն կարմիր քարտ ստացավ։
Գոմեշը խաղադաշտում բուժօգնություն է ստացել ավելի քան 30 րոպե և նրան պատգարակով տեղափոխել են հիվանդանոց։
Երկարատև դադարի պատճառով առաջին խաղակեսին ավելացվել է 34 րոպե։