«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը ակումբի ղեկավարությանը հայտնել է կարիերան այլ թիմում շարունակելու իր ցանկության մասին, հայտնում է Sport․es-ը։
Գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ու մարզական տնօրեն Դեկուն արդեն տեղյակ են թիմից հեռանալու 33-ամյա ֆուտբոլիստի ծրագրերի մասին։ Գյունդողանը չի ընդգրկվել Լա Լիգայի 1-ին տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղի հայտացուցակում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գյունդողանի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի և թուրքական ակումբները։
Գյունդողանը «Բարսելոնա» է տեղափոխվել անցած ամառ «Մանչեսթեր Սիթիից»։