SERIE A. «Ինտերը» ձեռքից բաց թողեց հաղթանակը «Ջենոայի» դեմ խաղում🎥

Իտալիայի առաջնության 1-ին տուրի խաղում երկրի գործող չեմպիոն «Ինտերը» ձեռքից բաց թողեց հաղթանակը «Ջենոայի» դեմ խաղում։ Խաղը ավարտվեց՝ 2։2 հաշվով։

Խաղի 20-րդ րոպեին Ալեսանդրո Վոլյակոն առաջ մղեց տանտերերին, ինչին «Ինտերը» 10 րոպե անց պատասխանեց Մարկուս Թյուրամի գոլով։ 82-րդ րոպեին Թյուրամը դուբլ ձեւակերպեց։

90+5-րդ րոպեին «Ջենոայի» հարձակվող Ժունիոր Մեսիասը 11 մետրանոցից չկարողացավ հավասարեցնել հաշիվը, բայց հետո անդրադարձից հետո կարողացել է գրավել մրցակցի դարպասը։

Հիշեցնենք, որ երկրորդ տուրում «Ինտերը» կմրցի «Լեչեի» դեմ։