«Բավարիան» փորձում է ազատվել Լեոն Գորեցկայից

«Բավարիան» փորձում է ազատվել թիմի կիսապաշտպան Լեոն Գորեցկայից։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկություններով՝ «Բավարիայի» ղեկավարությունը ճնշում է գործադրում կիսապաշտպանի վրա և փորձում ստիպել նրան հեռանալ թիմից մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։

Միաժամանակ, Գորեցկայի շրջապատը հայտնում է, որ ֆուտբոլիստը 100%-ով որոշել է մնալ «Բավարիայում» և պայքարել մեկնարկային կազմում իր տեղի համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա Գորեցկայի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։