Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Լիվերպուլը» արտագնա խաղում մրցեց «Իպսվիչի» դեմ և հաղթեց՝ 2:0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում մերսիսայդցիների հարձակվող Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ դարձավ։
Ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի առաջին տուրերում խփեց 9-րդ գոլը։ Ըստ Opta-ի՝ նա առաջ է անցել Ալան Շիրերից, Ֆրենկ Լեմպարդից և Ուեյն Ռունիից (բոլորը՝ 8-ական)։
Բացի այդ, Սալահը նաև Պրեմիեր Լիգայի առաջին տուրերում լավագույն ֆուտբոլիստն է գոլ+փոխանցում համակարգում (14)։