Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆա Մուկոկոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։
Լրագրող Ռուդի Գալետտիի խոսքերով՝ «Բետիսը» հետաքրքրված է երիտասարդ հարձակվողի տրանսֆերով: Իսպանական ակումբը մտադիր է այս ամառ ուժեղացնել հարձակման գիծը, իսկ գերմանացին թիմի առաջնահերթ տրանսֆերային նպատակն է։
Անցած մրցաշրջանում Յուսուֆա Մուկոկոն Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի հեղինակ: Հարձակվողի պայմանագիրը «իշամեղուների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։