Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի և MLS ակումբի «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին 50 հազար եվրո է պահանջում իսպանական Futuro Vegetal կազմակերպությունից, որի ակտիվիստները ներկ են լցրել Իբիցա կղզու նրա տան վրա, հայտնում է Marca-ն։
Նախկինում Futuro Vegetal-ի բնապահպան ակտիվիստները ստանձնել էին ակցիայի իրականացման պատասխանատվությունը, որի թիրախը Մեսսիի առանձնատունն էր Իբիցայում։ Ակտիվիստները ցանկանում էին ուշադրություն հրավիրել «կլիմայական ճգնաժամի ժամանակ հարուստների պատասխանատվության վրա»։
Futuro Vegetal-ը 50 հազար եվրոյի չափը անհամաչափ է համարում պատճառված վնասին և կարծում է, որ վնասի նման գնահատումն անհրաժեշտ է դատական գործընթաց սկսելու համար։ Կազմակերպությունը պնդում է նաև, որ Մեսսիի առանձնատունը ապօրինի է կառուցվել։