Ժոաու Ֆելիշը պատրաստ է կրճատել աշխատավարձը՝ լոնդոնյան ակումբ տեղափոխվելու համար

Մադրիդի «Ատլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը շատ է ցանկանում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 24-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ «թոշակառուների» ճամբար տեղափոխվելու համար։ Ակումբները դեռ համաձայնության չեն եկել ֆուտբոլիստի տրանսֆերի գումարի շուրջ։ Հարկ է նշել, որ Ֆելիշն արդեն վարձավճարով հանդես է եկել «Չելսիում» 2022/23 մրցաշրջանում։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս «Բարսելոնայում»:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ժոաու Ֆելիշը կատալոնական ակումբի կազմում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է յոթ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։