Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Նոան» մրցեց հւոնական ԱԵԿ-ի դեմ։
Ռուի Մոտայի սաները կարողացան երկու խաղերի արդյունքում ընդհանուր՝ 3։2 հաշվով հաղթել հունական ակումբին և նվաճել որակավորման փլեյ-օֆֆի ուղեգիր։
Երևանյան ակումբը հետաքրքիր ցուցանիշի է հասել․ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլին մասնակից 50 ակումբներից միայն «Նոային» է հաջողվել հասնել փլեյ-օֆֆ փուլ։
Որակավորման փլեյ-օֆֆում «Նոան» կմրցի «Ռուժոմբերոկի» դեմ օգոստոսի 20-ին Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին։