Անխել դի Մարիան խոստովանել է, որ ամբողջ կյանքում քնաբեր է ընդունել

Անխել դի Մարիան խոստովանել է, որ ամբողջ կյանքում քնաբեր է ընդունել։

Սեպտեմբերի 12-ին Netflix-ը վավերագրական ֆիլմ կթողարկի արգենտինացի ֆուտբոլիստի մասին։ Դրանում կիսապաշտպանը, մասնավորապես, խոսում է այն քննադատությունների մասին, որոնց բախվել է, երբ ստացել է վնասվածքներ։ Նա նաև նշում է, թե որքան դժվար է եղել իր ֆուտբոլային կարիերայի սկիզբը և ինչ խոչընդոտներ է ստիպված եղել հաղթահարել հաջողության ճանապարհին։

«Մանկությունից մինչև այսօր խաղաղության պահ չի եղել: Ես միշտ քնաբեր եմ ընդունել։ Շատ բաներ կան, որոնց մասին մարդիկ չգիտեն և չեն տեսնում»,- ասել է Դի Մարիան իր պատմության մեջ: