ՊՍԺ-ն 8 տարվա մեջ առաջին ակումբն է Լիգա 1-ում այս արդյունքով

Ֆրանսիայի առաջնության 1-ին տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս հաղթեց «Լե Հավրին» (4:1):

Փարիզցիները դարձան առաջին ակումբը վերջին 8 տարում, որը 85-րդ րոպեից սկսած Լիգա 1-ի խաղում 3 գոլ խփեց։ Ուրբաթ օրը հյուրերի դարպասը գրավեցին Ուսման Դեմբելեն, Բրեդլի Բարկոլան և Ռանդալ Կոլո-Մուանին:

2016 թվականի նոյեմբերի 5-ին «Մոնակոն» «Նանսիի» հետ խաղի վերջնամասում (6:0) երեք գոլ խփեց Գվիդո Կարիլյոյի դուբլի և Ֆաբինյոյի 11 մետրանոցի շնորհիվ։