Էրիկ տեն Հեգը բացատրել է, թե ինչու Ջեյդոն Սանչոն չի եղել «Ֆուլհեմի» հետ հանդիպման հայտացուցակում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը բացատրել է, թե ինչու վինգեր Ջեյդոն Սանչոն չի եղել թիմի կազմում Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի 1-ին տուրի՝ «Ֆուլհեմի» հետ հանդիպմանը (1:0):

«Ինչո՞ւ Սանչոն չխաղաց։ Ջեյդոնն այս շաբաթ ականջի ինֆեկցիա ուներ և 100 տոկոսով պատրաստ չէր խաղադաշտ դուրս գալու համար: Ընդհանուր առմամբ, նա կարող էր խաղալ, բայց մենք այս որոշումը կայացրինք»,- սոցցանցերում տեն Հագի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի առաջին կեսում Սանչոն հեռացվել էր հիմնական կազմում մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտի պատճառով։ Երկրորդ շրջանում նա վարձավճարով հանդես եկավ Դորտմունդի «Բորուսիայում»։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։