«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի պատրաստվածության մասին՝ Լոնդոնի «Չելսիի» հետ Անգլիայի առաջնության 1-ին տուրի խաղին ընդառաջ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին և կմեկնարկի ժամը 19:30-ին։
«Մենք, իհարկե, առաջնային ուշադրություն ենք դարձնում հանգստին: Կցանկանայի ավելի շատ ժամանակ հատկացնել դրան: Կիրակի օրը «Չելսիի» դեմ կայանալիք խաղում պահանջում եմ լավագույն արդյունքները։
Մենք գիտենք, որ պետք է հնարավորինս արագ միավորներ վաստակենք։ Բոլորը գիտեն, որ մենք լավագույն մարզավիճակում չենք, բայց դա նշանակություն չունի: Թիմում շատ լավ տրամադրություն է։ Չեմ կարծում, որ այս պահին շատ կատարյալ թիմեր կան: Մրցաշրջանը շատ երկար է։ Կարևորն այն է, որ ֆուտբոլիստները հոգեպես պատրաստված լինեն, իսկ դրա համար նրանց հանգիստ է պետք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։