«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայը դարձել է «Նապոլիի» թիրախը։
Իտալական ակումբի մարզական տնօրեն Ջովանի Մաննան արդեն շփվում է շոտլանդացու ներկայացուցիչների հետ։ Առաջիկայում կկայանա եւս մեկ հանդիպում։
Հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է 25 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։