«Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է Քրիստիան Էրիկսենին, որ նա կարող է նոր թիմ փնտրել

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը բաժանվել իր կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենից։ Football Insider-ի տեղեկություններով՝ մանկունիանցիների ղեկավարությունը դանիացուն հասկացրել է, որ նա կարող է նոր թիմ փնտրել։

Էրիկսենն այլևս չի մտնում գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ծրագրերի մեջ, ով ֆուտբոլիստին «Օլդ Թրաֆորդ» էր հրավիրել 2022 թվականի ամռանը։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է էժան գնով բաց թողնել Քրիստիանին, քանի որ ժամանակին ակումբը պայմանագիր է կնքել դանիացու հետ որպես ազատ գործակալ։

32-ամյա Էրիկսենը նախորդ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում մասնակցել է 22 հանդիպման, որտեղ դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։