Տիագո Ալկանտարան լքել է «Բարսելոնայի» մարզչական շտաբը

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Տիագո Ալկանտարան լքել է ակումբի մարզչական շտաբը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։ Նշենք, որ Տիագոն աշխատել է Հանս-Դիտեր Ֆլիկի շտաբում ընդամենը մեկ ամիս։ Նրա նշանակման մասին հայտարարվել է հուլիսի 17-ին։

Հիմնական թիմի մարզչական շտաբում Ալկանտարայի տեղը կզբաղեցնի Արնաու Բլանկոն, ով մինչ այս զբաղեցնում էր «Բարսելոնայի» Մ16 հավաքականի մարզիչը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիագոն չի պլանավորում երկարաժամկետ հեռանկարում մնալ Ֆլիկի շտաբում կապի օգնականի պաշտոնում։ Հենց գերմանացին իսպաներեն սովորի, Ալկանտարան կհեռանա «Բարսելոնայից»։