Ուիլսոն Օդոբերտը կարիերան կշարունակի «Թոթենհեմում»։
Լոնդոնյան ակումբը հայտարարել է «Բարնլիից» 19-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ համաձայնության մասին։
Ֆրանսիացին «Թոթենհեմի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։
Ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է ՊՍԺ-ի ակադեմիայում, որից հետո տեղափոխվել է «Տրուա», որտեղ 2022/23 մրցաշրջանում Լիգա 1-ի 32 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Անցած մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի 29 խաղում Ուիլսոն Օդոբերտը խփել է 3 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում «Բարնլիի» կազմում։