Գերմանիայի հավաքականի կազմում ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության մասնակից Ռոբերտ Անդրիչը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Բայերի» հետ, հայտնում է լևերկուզենյան ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա կիսապաշտպանի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Անդրիչի նախորդ պայմանագիրը «Բայերի» հետ ավարտվում էր 2026 թվականին։
Անդրիչը «Բայեր» է տեղափոխվել «Ունիոն Բեռլինից» 2021 թվականի ամռանը, իսկ անցած մրցաշրջանում Լևերկուզենի հետ նվաճել է երկու գավաթ՝ հաղթելով առաջնությունը և Գերմանիայի գավաթը: