«Բարսելոնայի» երկու ֆուտոլիստներ շահավետ առաջարկներ են ստացել Սաուդյան Արաբիայից

«Բարսելոնայի» երկու ֆուտոլիստներ շահավետ առաջարկներ են ստացել Սաուդյան Արաբիայից։ Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ Ռաֆինյան և Իլկայ Գյունդողանը կարող են շատ թանկ պայմանագրեր կնքել սաուդյան ակումբների հետ։

Աղբյուրը հայտնում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ հրաժարվել են տեղափոխվել Սաուդյան Արաբիա՝ ակումբում մնալու համար։ Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ «բլաուգրանաները» ցանկանում են վաճառել Ռաֆինյային և պահել Գյունդողանին։

Ռաֆինյային կապում են «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հետ: Նախկինում բրազիլացին «Լիդսի» կազմում արդեն խաղացել է Պրեմիեր Լիգայում։ Վինգերը կարող էր «Չելսի» տեղափոխվել երկու տարի առաջ, բայց ի վերջո ընտրեց «Բարսելոնան»: