Ջոնաթան Դուարտեն հետաքրքիր նվաճման է հասել

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում մրցեց հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ։

Վարդան Մինասյանի սաները գոլառատ ոչ-ոքի խաղացին (3։3) և դուրս մնացին հետագա պայքարից։ Ընդհանուր դիմակայությունում «Արարատ-Արմենիան» 3։4 հաշվով զիջեց մրցակցին։

Երևանյան ակումբի հարձակվող Ջոնաթան Դուարտեն դարձավ Եվրագավաթներում հայկական թիմերի խփած հոբելյանական՝ 300-րդ գոլի հեղինակը։