Լամին Յամալի հայրը մանրամասներ է պատմել հարձակման մասին

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նազրաուին, դանակի հարվածներ է ստացել։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ օգոստոսի 14-ի երեկոյան։ Մունիր Նազրաուին զբոսնում էր իր շան հետ Մատարոյի Ռոքաֆոնդա շրջանում, երբ նրա վրա պատշգամբից ջուր էին լցրել:
Հակամարտությունը վերաճել է ծեծկռտուքի, սակայն դրա մասնակիցները հանկարծակի դադարեցրել են հարձակումը։ Ուշ երեկոյան անհայտ անձինք հարձակվել են Յամալի հոր վրա և դանակահարել վերջինիս վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Տեղի ոստիկանությունը ձերբակալել է մի քանի կասկածյալի։
«Մենք պետք է ավելի հանգիստ լինենք բոլորի բարօրության համար, հանուն իմ և իմ ընտանիքի, ես պետք է ավելի հանգիստ լինեմ, քանի որ այլ ելք չունեմ, որ արդարությունն իր գործը կանի, դա ամենակարևորն է: Իհարկե, ես վախեցա. հարձակման ժամանակ ես ինձ տեսա կյանքի և մահվան միջև, նա վախենում էր, ինչպես ցանկացած մարդ»,- մեջբերում է Նազրաուիին Marca El Chiringuito-ին հղումով։