Ջերդան Շաքիրին կարող է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ։
Շվեյցարացին վերջերս դարձավ ազատ գործակալ. նա հեռացավ MLS-ի «Չիկագո Ֆայր» ակումբից: Պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են հունական ԱԵԿ-ն ու «Պանատինաիկոսը», ինչպես նաև թուրքական «Բեշիքթաշը» և Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները:
Հարձակողական ոճի կիսապաշտպանը դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան։