Պաուլո Դիբալան մոտ է «Ռոմայից» հեռանալուն

Իտալական «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն:

Սոցցանցերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ 30-ամյա Դիբալան երեք տարվա պայմանագիր է կնքել «Ալ-Քադիսիայի» հետ։ Նշվում է, որ սաուդյան կողմը պատրաստ է նաև ակտիվացնել Դիբալայի պայմանագրով 12 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման վճարումը։

Անցած մրցաշրջանում Պաուլոն 39 խաղում դարձել է 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։