Լուիս Դիասը շատ մոտ է իսպանական գրանդ տեղափոխվելուն

«Բարսելոնան» Նիկո Ուիլյամսի փոխարեն կարող է «Լիվերպուլից» գնել կոլումբիացի Լուիս Դիասին, հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ հրապարակման՝ կատալոնացիները Դիասի համար կարող են առաջարկել 55-ից 60 միլիոն եվրո։ Նման առաջարկը, ամենայն հավանականությամբ, չի սազում բրիտանացիներին.

Անցած մրցաշրջանում Անգլիայի առաջնությունում Դիասը անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։