Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆում

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլում հայկական երկու ակումբները՝ «Նոան» և «Փյունիկը», նվաճեցին որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

Արդեն հայտնի են մեր ակումբների մրցակիցները։ «Փյունիկը» խմբային փուլի ուղեգրի համար կմրցի սլովենական «Ցելյեի» դեմ, իսկ «Նոան»՝ սլովակական «Ռուժեմբերոկի»։

Առաջին հանդիպումները սպասվում են օգոստոսի 22-ին, պատասխանը՝ մեկ շաբաթ անց։