Օգոստոսի 15-ին ավարտվեցին Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ տուրի պատասխան խաղերը, որտեղ Հայաստանն ուներ 3 ակումբ։
Հայաստանը ներկայացնող 3 ակումբներից երկուսը՝ «Նոան» և «Փյունիկը», պայքարը կշարունակեն որակավորման փլեյ-օֆֆում։ «Արարատ-Արմենիան», չնայած արտագնա խաղում 3-3 հաշվով ոչ-ոքիին, դուրս մնաց պայքարից՝ զիջելով մրցակցին ընդհանուր՝ 4։3 հաշվով։
Այսպիսով, հայկական ակումբային ֆուտբոլում առաջին անգամ երկու հայկական ակումբ կմասնակցի եվրագավաթի որակավորման փլեյ-օֆֆին։