CONFERENCE LEAGUE. «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց և լքեց հետագա պայքարը

Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում մրցեց «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում երևայան թիմը պարտվել էր նվազագույն հաշվով։

Պատասխան խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։

«Արարատ-Արմենիայի» կազմից աչքի ընկան Արթուր Սերոբյանը, Հովհաննես Հարությունյանը և Ջոնաթան Դուարտեն։

Ընդհանուր դիմակայությունում պարտվելով՝ 3։4 հաշվով Վարդան Մինասյանի թիմը լքեց հետագա պայքարը։