🎥Արթուր Սերոբյանի ֆանտաստիկ գոլը «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ խաղում

Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի խաղում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում մրցում է «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ։

Առաջին կեսից հետո երևանյան թիմը հաղթում է՝ 2:1 հաշվով, ընդհանուր դիմակայության հաշիվը հավասար է՝ 2:2:

Առաջին կեսի 40-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արթուր Սերոբյանը տուգանային հարվածից ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել։