CONFERENCE LEAGUE. «Նոան» դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» արտագնա խաղում մրցեց հունական ԱԵԿ-ի դեմ։ Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում հաղթել է «Նոան»՝ 3։1 հաշվով։

Պատասխան խաղում երևանյան թիմը պարտվեց՝ 1:0 հաշվով։

Այսպիսով «Նոան» հաղթեց ընդհանուր դիմակայությունում՝ 3։2 հաշվով և դուրս եկավ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։