«Յուվենտուսը» տրանսֆերային նպատակ ունի

«Յուվենտուսը» շարունակում է բանակցել «Ատալանտայի» հետ կիսապաշտպան Թեուն Կյոպմայերսի տրանսֆերի շուրջ։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ատալանտան» մերժել է «Յուվենտուսի» նախկին առաջարկը 26-ամյա ֆուտբոլիստի համար՝ 50 միլիոն եվրո գումարած 5 միլիոն բոնուսներ։ Սակայն թուրինյան թիմը չի պատրաստվում կանգ առնել, և ակումբն արդեն բարելավել է իր առաջարկը՝ հասցնելով մաքուր 52 միլիոն եվրոյի՝ ավելացնելով 7 միլիոն բոնուս։

Նշենք, որ Կոպմայներսը բաց է թողել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ռեալի» դեմ «Ատալանտայի» վերջին հանդիպումը, որում նրա թիմը պարտվել է 0։2 հաշվով։