CONFERENCE LEAGUE. «Փյունիկը» հաղթեց նվազագույն հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Երևանում ընդունեց «Օրդաբասին»։ Հիշեցնենք, որ առաջին խաղը ավարտվել է «Փյունիկի» հաղթանակով՝ 1:0 հաշվով։

Պատասխան խաղը նույնպես ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը 66-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում «Փյունիկը» հաղթեց՝ 2։0 հաշվով և դուրս եկավ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման չորրորդ փուլ։