Լամին Յամալը այցելել է հիվանդանոց

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը հիվանդանոցում այցելել է իր հորը՝ Մունիր Նասրաուիին, հայտնում է AS-ը։

Կատալոնական ակումբի ֆուտբոլիստը թիմի հետ հերթական մարզումից հետո այցելել է հիվանդանոց։ Նրա թիմակիցներն իրենց աջակցությունն են հայտնել հեռանալուց առաջ։

Յամալի հայրը հոսպիտալացվել է չորեքշաբթի (օգոստոսի 14-ին) Մատարոյի ավտոկայանատեղիում դանակահարվելուց հետո։

Վերջին տեղեկություններով՝ Նասրաուիի առողջությանը վտանգ չի սպառնում, սակայն վերականգնողական գործընթացը կարող է արագ չընթանալ։