«Ռեալի» կիսապաշտպանը կտեղափոխվի իսպանական մեկ այլ թիմ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարիո Մարտինը շուտով վարձավճարով կտեղափոխվի «Վալյադոլիդ»։ Այս մասին հայտնում է լրագրող Գիլերմո Ռայը։

Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին շատ է հավանում 20-ամյա Մարտինին, սակայն ակումբի ղեկավարությունը զգացել է, որ ներկայումս թիմում բավականաչափ կիսապաշտպաններ կան։

Մարտինը չորս հանդիպում է անցկացրել Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմում։ Այս խաղերում կիսապաշտպանն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Իսպանացու աշխատանքային պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։