Անտոնիո Ռուդիգերը դարձել է Բեռլինի կենդանաբանական այգու գետաձիի հովանավորը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը դարձել է Բեռլինի կենդանաբանական այգու փոքրիկ գետաձիի հովանավորը։

Ինչպես նշում է Bild-ը, պիգմեն գետաձի աղջկան անվանակոչել են Տոնի՝ ի պատիվ մարզիկի։

Ռուդիգերը ծնվել է Բեռլինում, իսկ մայրը Սիերա Լեոնեից է։ Այս երկրում պիգմեն գետաձիերն ապրում են բնական պայմաններում, սակայն նրանց թիվը 2500-ից քիչ է։

Կենդանաբանական այգու հետ իր համագործակցության միջոցով Ռուդիգերը հույս ունի ուժեղացնել այս տեսակի պահպանման արշավը։