ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Ֆրանսիայի առաջնության մեկնարկից առաջ խոսել է թիմի դարպասապահներ Ջանլուիջի Դոննարումայի ու թիմի նորեկ Մատվեյ Սաֆոնովի ընտրության մասին։
«Ես երբեք ոչ մեկին չեմ ասում, որ նրանք կլինեն 1-ին, 2-րդ կամ 3-րդ համարը։
Ցանկանում եմ, որ իմ բոլոր ֆուտբոլիստները պատրաստ լինեն, երբ զանգահարեմ»,- ասել է Էնրիկեն մամուլի ասուլիսի ժամանակ: