Էդեր Միլիտաոն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստների ծառայություններով։ Հարձակվող Վինիսիուս Ժունիորի համար մեծ առաջարկից հետո սաուդցիները բանակցություններ են սկսել պաշտպան Էդեր Միլիտաոյի հետ, հայտնում է Globo Esporte-ն։

Ըստ աղբյուրի՝ դեռ հայտնի չէ, թե որ ակումբ կարող է տեղափոխվել 26-ամյա Միլիտաոն։ Բանակցությունները սկսվել են շաբաթվա սկզբին և ծանր են ընթանում։ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները սկզբում կապ են հաստատել ֆուտբոլիստի ճամբարի, իսկ հետո՝ Մադրիդի «Ռեալի» հետ։

Էդեր Միլիտաոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ներառում է 500 միլիոն եվրոյի գնման տարբերակ։